«Ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ…

«Ի՞նչ է նշանակում խաղաղություն․ եթե ժամանակավոր կրակոց չկա, բայց մի որոշ ժամանակ հետո լինելու է, ուրեմն խաղաղություն չկա»․ կյանքը՝ Տավուշի սահմանամերձ համայնքներում
Տավուշի սահմանամերձ համայնքներում խաղաղության մասին պաշտոնական հայտարարություններին բնակիչները շարունակում են զգուշավոր վերաբերվել։ Կիրանցի բնակիչները ասում են՝ կրակոցների բացակայությունը դեռևս կայուն ու երկարաժամկետ խաղաղություն չի նշանակում։
Սահմանազատումից հետո Կիրանցում գյուղատնտեսական նշանակության մի շարք հողեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի հետևանքով մարդկանց առօրյան զգալիորեն բարդացել է։ Գյուղացիների խոսքով՝ որոշ ընտանիքներ նաև հեռացել են գյուղից՝ չցանկանալով, որ իրենց երեխաները հաճախեն սահմանին շատ մոտ գտնվող դպրոց։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով