Ընտրացուցակներում՝ խոհարարներ, դայակներ, կոսմետոլոգներ ու տասնյակ գործազուրկներ…

🗳️ Ընտրացուցակներում՝ խոհարարներ, դայակներ, կոսմետոլոգներ ու տասնյակ գործազուրկներ
Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներում ընդգրկվել են բժիշկներ, ուսուցիչներ, վարորդներ, խոհարարներ, լոգոպեդներ, վարսահարդարներ ու նույնիսկ գերեզմանատան հսկիչ։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի ցուցակում կա Նուբարաշենի հոգեբուժարանի մաքրուհի, իսկ «Հանրապետություն» կուսակցության ցուցակում՝ «Փարվանա» ռեստորանի խոհարար։
Մի շարք ցուցակներում մեծ թիվ են կազմում նաև գործազուրկները․ օրինակ՝ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ում՝ 44, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունում՝ 37 գործազուրկ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով