Իրավիճակը Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին, որտեղ երեկ տեղի են ունեցել բախումներ…

Իրավիճակը Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանին, որտեղ երեկ տեղի են ունեցել բախումներ երկու պետությունների զինծառայողների միջև, կայունացել է։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահը։ Նրա խոսքով՝ Բաթկենի շրջանում է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Արտեմ Նովիկովի գլխավորած աշխատանքային խումբը, որը ձեռնարկել է մի շարք քայլեր հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ձեռնարկվում են նաև միջոցներ սահմանին լարվածության էսկալացիան կանխելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով