«Մի քիչ շատ եք խորացել»․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի ականջին շշնջալու թեմայովՀՀ…

🤝 «Մի քիչ շատ եք խորացել»․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի ականջին շշնջալու թեմայով
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է բացահայտել, թե ինչ էր շշնջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին՝ նշելով, որ խոսքը դեռևս հանրայնացման ենթակա հարցի մասին չէ։ Նա ընդգծել է, որ «լավ բաների» մասին է խոսքը, որոնք ժամանակին կհանրայնացվեն։
Լրագրողների հարցին՝ արդյոք խոսքը Թուրքիայի հետ սահմանի բացման մասին է, Միրզոյանը պատասխանել է՝ «ոչ», սակայն հավելել է, որ վստահ է՝ դա էլ մի օր տեղի կունենա։ Իսկ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վարկածին արձագանքել է ժպիտով՝ «Մի քիչ շատ եք խորացել»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով