Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ «Հրապարակ» …

🗳️‼️ Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ
📰 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես նախորդ, այս ընտրություններում էլ մեծ թվով մարդիկ են մասնակցել ԿԸՀ դասընթացներին, որոնց արդյունքում համապատասխան հավաստագրեր են ստանում, որպեսզի մասնակցեն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին։
🔴 Մեր տեղեկություններով, այս գործընթացն էլ ՔՊ-ի ուշադրությունից դուրս չի մնացել, որն իշխանափոխությունը կանխելու համար աննախադեպ հնարամտություններ է բացահայտում: Ըստ այդմ, ՔՊ-ն «բացահայտել» է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին եւ երրորդ անձանց միջոցով նրանց հետ «աշխատանքներ տարել փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր ուժերն ակնկալում են, որ հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով պետք է ընտրատեղամասերում վերահսկողություն հաստատեն, որպեսզի կեղծիքներ չարվեն: Հիմա փորձում են այդ վերահսկողությունը նվազեցնել: Հարց է ծագում․ եթե ընտրությունները կեղծելու ծրագիր չունեն, ինչո՞ւ են չեզոքացնում հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին: Ի դեպ, հանձնաժողովի անդամներն այդ աշխատանքի համար պետական բյուջեից վարձատրվում են: Այս տարի այդ գումարը հանձնաժողովի նախագահի համար կազմելու է 150 հազար դրամ, հանձնաժողովի անդամի համար 75 հազար:
🔴 Մեր տեղեկություններով, փորձում են ընդդիմության քվոտավորված անդամներին ֆինանսապես շահագրգռել, որ հրաժարվեն ընտրությունների ժամանակ աշխատելուց, ընդդիմադիրները չկարողանան «փակել» ընտրատեղամասերը, եւ իշխանությունն իր սեւ գործն անի»:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով