«Ականատես». Աշակերտներին դուրս են բերել դասերից՝ Փաշինյանի քարոզարշավին մասնակց…

⚠️ «Ականատես». Աշակերտներին դուրս են բերել դասերից՝ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Ապարանում ՔՊ քարոզարշավի ընթացքում արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման և դպրոցականների ներգրավման դեպքեր։
Ըստ հայտարարության՝ աշակերտներին դուրս են բերել դասապրոցեսից, բաժանել դրոշներ ու տվել ցուցումներ արտաքին տեսքի վերաբերյալ՝ վարչապետին դիմավորելու համար։
«Ականատեսի» տվյալներով՝ գործընթացը համակարգել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը, իսկ Ծաղկաշենի դպրոցի տնօրենը երեխաներին բաժանել է ՔՊ-ի խորհրդանիշներով շապիկներ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով