Գագիկ Ծառուկյան. «Կոտայքում 52 պարեկի ազատել են, որովհետև հարազատները իմ կողմնա…

⚠️ Գագիկ Ծառուկյան. «Կոտայքում 52 պարեկի ազատել են, որովհետև հարազատները իմ կողմնակիցներն են»
Տավուշում նախընտրական հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատել են, քանի որ նրանց ընտանիքի անդամները կամ հարազատները իր կողմնակիցներն են։
Նրա խոսքով՝ իշխանությունները մարդկանց աշխատանքից ազատելու սպառնալիքով ճնշումներ են գործադրում, սակայն քաղաքացիները պետք է չվախենան ու գնան ընտրության։
Ծառուկյանը հորդորել է․ «Բարձրաձայն մի ասեք։ Գնացեք՝ սուսուփուս ընտրեք»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով