Բագրատ սրբազանի պաշտպան. «Մարդկանց հանիրավի մեղադրել են ահաբեկչության ու զենք պ…

⚖️ Բագրատ սրբազանի պաշտպան. «Մարդկանց հանիրավի մեղադրել են ահաբեկչության ու զենք պահելու մեջ»
Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ այս գործով մարդիկ ապօրինի են ենթարկվել քրեական հետապնդման, իսկ իրավապահները «կեղծ օպերատիվ տվյալներ» են ներկայացրել։
Նրա խոսքով՝ գործով անցնող անձանցից մի քանիսին ձերբակալել են զենք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ արձակել, քանի որ նման հիմքեր չեն եղել։
Միաժամանակ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանները դատարանից պահանջել են վերացնել նրա տնային կալանքը՝ նշելով, որ նա պատգամավորի թեկնածու է և պետք է մասնակցի քարոզարշավին։ Դատարանը հարցը կքննի մայիսի 21-ին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով