Փաշինյան. «Եթե ասում են՝ Ղարաբաղը հետ ենք բերելու, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է շտապ…

⚠️ Փաշինյան. «Եթե ասում են՝ Ղարաբաղը հետ ենք բերելու, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է շտապի ազատ արձակել գերիներին»
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ամեն օր աշխատանք է տարվում, սակայն այդ գործընթացը չի հրապարակայնացվում։
Նրա խոսքով՝ ընդդիմության որոշ հայտարարություններ չեն նպաստում գերիների վերադարձին, քանի որ Ադրբեջանը հետևում է այդ խոսույթին։
Փաշինյանն ասել է․ «Եթե նույն Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, թե Ղարաբաղը հետ ենք բերելու, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է շտապի ազատ արձակել այդ մարդկանց»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով