Ներկայումս «մեծարգո վարչապետի» ջատագով Լիլուն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշեր…

Ներկայումս «մեծարգո վարչապետի» ջատագով Լիլուն, 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը հանդես էր գալիս որպես ամենահամառ ընդդիմադիր, պատրաստ էր ճղել մանդատը կամ առնվազն վայր դնել, գոչում էր, որ չի լինի այլևս Փաշինյանի թիմում։ Այս դեպքերից հետո շատ կարճ ժամանակ պահանջվեց Լիլուին վերափոխվելու ու դարձի գալու համար։
«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի, որ կարող ենք մի բան փոխել, ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը`ի շահ Հայաստանի Հանրապետության`սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետև երկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ, որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։
Հիմա դիմում եմ ԱԺ նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին։ Ես դեռևս այն չարաբաստիկ գիշերը գրել էի իմ դիմումը , հիշում եք, բայց երբ Ձեր նկատմամբ տեղի ունեցավ բռնություն, ես այն հետ վերցրի, որովհետև Ձեզ այդ վիճակում միայնակ թողնելն առնվազն անարդարացի կլիներ։ ՀՀ վարչապետի վերջին գրառումից հետո ես ստիպված եմ կայացնել որոշում և, հուսով եմ, Դուք ինձ կհասկանաք` որպես Ձեր ուսանողական ընկեր, որպես ձեզ հետ երբեմն, նույնիսկ` դժվար ճանապարհ անցած մարդ։ Եթե «Իմ քայլը» հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը:
Շնորհակալ եմ ըմբռնման համար»,- գրել էր Բադալյանը 2020 թվականի նոյեմբերի 16—ին։
Իսկ մեկ ամիս անց լրագրողին հարցին, թե ինչու վայր չի դրել մանդատը, Լիլուն պատասխանել էր․ «Մանդատը չեմ դրել, ուրի՞շ հարցեր կան»։
Փաշինյանի թիմում բազմաթիվ այսպիսի փոփոխամիտ ու անսկզբունք մարդիկ կան, որոնք գործում են հոսանքի համաձայն, հոսանքը պահանջում է մանդատ վայր դնել, կգնան այդ ճանապարհով, իսկ երբ կրքերը հանդարտվում են հիշում են «կիսատ թողած» գործերի մասին ու զինվորագրվում «մեծարգո վարչապետին» ծառայելու։
Телеграм канал: @togarma301

Լուսինե Բադալյան. …Ես վայր եմ դնում իմ մանդատը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *