«Դուք 15 երեխու վառեցիք». զոհված զինծառայողի մայրը՝ ՓաշինյանինՄեծամորում քարոզա…

«Դուք 15 երեխու վառեցիք». զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին
Մեծամորում քարոզարշավի ժամանակ Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից մեկի մայրը ընդհատեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ հայտարարելով․ «18 տարի երեխա պահեցի, տվեցի բանակին, ո՞ւր է իմ էրեխեն»։
Կինը վարչապետին մեղադրեց ողբերգության համար՝ ասելով․ «Դուք 15 երեխուն վառեցիք, մոխիր դարձրիք», նաև նշեց, որ զղջում է Փաշինյանին ընտրելու համար։
Փաշինյանն ի պատասխան ասաց, որ պատասխանատուներին ազատել է աշխատանքից, և այժմ դատավարություն է ընթանում։
Դրանից հետո գնդապետ Միհրան Մախսուդյանը հայտարարեց, որ դեպքից անցած երեք տարում անգամ չի հարցաքննվել և Փաշինյանի հայտարարությունները «իրականության հետ աղերս չունեն»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով