🟨 Ապատեղեկատվության ու հակաքարոզչության «գուրուներն» անցել են գործի: Նախընտրական շրջան է, և բոլորը հրապարակ են հանել իրենց, այսպես կոչված, էքսկլյուզիվները: «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն հրապարակել է տեսահոլովակ, որը իրականության հետ աղերս չունի: Այստեղ հիշատակվում է 95 մանկապարտեզը, բնականաբար, գորշ գույներով, անմխիթար վիճակում. մի խոսքով՝ «թրիլլեր» հիշեցնող կադրեր, որոնք անհայտ է, թե երբ և ինչպես են արվել, բայց մոնտաժով ստեղծվում է պահանջված, դժգույն պատկեր:
▫️Այդ նույն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվում են իրականությունն աղավաղելու համար, օգնում են նաև լույս սփռել իրականության վրա. 95 մանկապարտեզը, որն ունի 12 խումբ, և որտեղ հաճախում է շուրջ 330 երեխա, հիմնանորոգված է, կահավորված, լուսավոր, հարմարավետ պայմաններով։ Աշխատանքները շարունակվում են, կա կոյուղու խնդիր, որը լուծման փուլում է։ Քաղաքապետարանը նաև վերականգնելու է մանկապարտեզի բակային հատվածը։ 95 մանկապարտեզը Երևանում կառուցվող կամ վերակառուցված 45 մանկապարտեզներից մեկն է:
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյան

Թողնել պատասխան