Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտ…

Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտադրելու մասին
Արման Թաթոյանը հայտարարել է, որ ստացել են ձայնագրություն, որտեղ, իր խոսքով, Արմավիրում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։
Նրա պնդմամբ՝ ձայնագրությունում խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլ նաև ՔՊ խմբակցության ավագանու անդամ։
Թաթոյանը հայտարարել է, որ ձայնագրությունը փոխանցելու է իրավապահներին՝ ընդգծելով, որ գործում է «պետական ռեսուրսի չարաշահման հանցավոր սխեմա»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով