⚫️Նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված անձը ինքնասպան է եղել։
‼️Հայաստանում գործող կարգավորումների համաձայն՝ նախընտրական քարոզչական պաստառ պոկելը վարչական իրավախախտում է և չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։
Սակայն երեկ տեղեկացանք, որ պաստառ պոկելու համար բերման ենթարկված և ձերբակալված անձը ինքնասպան է եղել։
❌Սա նշանակում է, որ մարդը ենթարկվել է անհիմն քրեական հետապնդման, ապա մահացել՝ գտնվելով պետության վերահսկողության ներքո։
Այս դեպքի յուրաքանչյուր դրվագ պահանջում է մանրամասն և հրապարակային պարզաբանում․
— ինչու է վարչական իրավախախտման համար անձը ձերբակալվել,
— ովքեր են նրա նկատմամբ իրականացրել գործողությունները և ինչ վերաբերմունքի է նա արժանացել,
— արդյոք հաշվի են առնվել նրա հոգեկան առողջության հետ կապված խնդիրները,
— և ինչու չի ապահովվել պատշաճ ու ժամանակին վերաբերմունք։
Բոլոր պատասխանատուները պետք է հաշվետու լինեն։
Այս դեպքը 2026 թվականի ընտրությունների ապօրինությունների կարմիր թելն է և գործող իշխանությունների խարանը։
Այն իշխանությունների, որոնք քրեական արդարադատության մարմինները վերածել են անձնական օգտագործման գործիքի։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյան

Թողնել պատասխան