Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյա…

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյանին
Հաշվի առնելով Քոչարյանի ամբիցիաներն ու ելույթները իր անցած ճանապարհի մասին, թե հայ ժողովրդին իր պես փորձառու քաղաքական գործիչ է պետք, որ ղեկավարի Հայաստանը, տրամաբանական է, որ փորձառություն ասելով՝ Քոչարյանն իրեն է ակնարկում։ Դարձյալ հաշվի առնելով իր ու իր թիմակիցների ելույթները, թե ինչպես են նրանք Նիկոլ Փաշինյանին անվանում փորձանք, ապա պարզ է, որ դա էլ Փաշինյանի մասին է։ Մնաց փորձարկումը։ Այստեղ քոչարյանականները բաց տեքստով չեն ասում, բայց հասկացնում են, որ փորձարկում բառը՝ որպես էպիտետ, քաղաքականության մեջ տակավին վերջերս հայտնված խոշոր գործարար, իրեն չափազանց ինքնավստահ դրսևորող, բայց երկիր կառավարելու առումով բացարձակ անփորձ Սամվել Կարապետյանին և իր թիմին նկատի ունեն։ Չի բացառվում, որ փորձարկում ասելով՝ ինչ-որ չափով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նկատի ունի Քոչարյանը, քանի որ Ծառուկյանն էլ երկիրը ուղիղ՝ առանց կոալիցիայի կառավարելու փորձ, որպես այդպիսին, չունի։ Բայց ակնհայտ է, որ այս հեգնանքը ավելի շատ հենց Կարապետյանին ու նրա թիմին է ուղղված։
Մանրամասն` այստեղ 👇
https://makaryannews.am/10568.html?fbclid=IwZnRzaAR2-H1leHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe7xEe3G2phQ0V7_yNSexImvOaA9L9yg1O7zu0cgQhIJbSF9VQ7FD3WISXLK0_aem_PbAQzebG1CwYhZypAtwYlg

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը սադրում Սամվել Կարապետյանին, մի քիչ էլ՝ Գագիկ Ծառուկյանին

Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցները ձայն կորզելու համար մի սադրիչ թեզ են շրջանառության մեջ դրել, որ «հունիսի 7-ին ժողովուրդը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման և փորձառության միջև»: Թերև…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով