Համացանցում տարածվում է նկար (screen), ըստ որի «ահաբեկիչ արցախցիների» մասին տեսանյութը համացանցում է տեղադրվել մայիսի 16-ին Հանրային հեռուստաընկերության պաշտոնական յութուբ ալիքներից մեկում, սակայն անմիջապես հեռացվել է, որից հետո էլ հայտնվել է պրոիշխանական Armenian Military Portal տելեգրամյան ալիքում։ Հայտնի տեսանյութի կապակցությամբ համացանցում արդեն իսկ կա կարծիք, որ այն հատուկ է արվում իշխանությունների կողմից ռեպրեսիվ համակարգը միացնելու համար։ Որպես օրինակ հիշվում է Սրբազան պայքարի քրեական գործը, որի «ապացույցները», ինչպես հետագայում պարզվեց փաստաբանների կողմից, մոնտաժված էին։
Թողնել պատասխան