Պղծաշուրթ և անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես մարդատյացության ու հոգևոր խավ…

❗️❗️Պղծաշուրթ և անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես մարդատյացության ու հոգևոր խավարի արտահայտություն. Հայր Ռուբեն
🔺️Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Լեզուն առանց պահակի՝ հոգու անզուսպ թմբուկ» հրապարակմամբ նշել է, որ պղծաշուրթ, հայհոյախոս և ներքուստ անկայուն մարդու վիճակը դիտվում է որպես Աստծուց հեռացման, ներքին խռովության, մարդատյացության ու հոգևոր խավարի արտահայտություն։
🔺️Նրա խոսքով՝ «Բերանը սրտի մեջ եղածից է խոսում» (Մատթ. 12։34), իսկ պատճառ կարող են լինել Աստծո ներկայության զգացման կորուստը, չբուժված ցավը, հպարտությունն ու ինքնասիրությունը, մշտական բարկությունը, հոգևոր դատարկությունը, մեղքի սովորությունը, անզուսպ լեզուն, վատ միջավայրը, աղոթական կյանքի բացակայությունը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով