Գուցե քաղաքական առումով արդարացված է Նիկոլ Փաշինյանի հետ այս մրցավազքը, բայց սա …

Գուցե քաղաքական առումով արդարացված է Նիկոլ Փաշինյանի հետ այս մրցավազքը, բայց սա իրականում խայտառակություն է, բանակն առևտրի առարկա եք սարքել: Երբ փոխարենը պիտի արվի այնպես, որ ծառայությունից ոչ ոք չփորձի ազատվել, երբ պիտի բանակում ծառայածը՝ մարտական հերթապահությամբ, արտոնություն ունենա ուսման, աշխատանքի ընդունման, պաշտոնների ստացման, իսկ ծնողն այդ ընթացքում կարողանա անվճար հոսպիտալից օգտվի: Բայց փոխարենն ինչ են առաջարկում: Ոչ ոք բանակի արժեքը չգիտի, դե որտեղից իմանան, անգաղափար, գործից չհասկացող, իշխանության նման սաղ հարցերը սենց են պատկերացնում: 18-20 տարեկան տղու ծնողին նպաստ տամ, որ տղան ծառայի: Գժանոց: Աջուձախ բանակի նշաձող են իջեցնում, ես ոչ ոքի հանգիստ չեմ տալու՝ ով ուզում եք եղեք:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով