«Միշտ էլ սովածը կուշտին ուրիշ աչքով է նայում»․ Սպիտակցի կինը՝ ՓաշինյանինՍպիտակո…

🚨 «Միշտ էլ սովածը կուշտին ուրիշ աչքով է նայում»․ Սպիտակցի կինը՝ Փաշինյանին
Սպիտակում ՔՊ-ի քարոզարշավի ընթացքում բնակիչներից մեկը դժգոհել է, որ երկրաշարժից հետո կառուցվող շենքը 5 տարի անց դեռ չի հանձնվել, իսկ իր 9 հոգանոց ընտանիքը շարունակում է վարձով ապրել։
Քաղաքացին հիշեցրել է, որ 2021-ին անձամբ դիմել էր Նիկոլ Փաշինյանին և հարցրել՝ «Ես ե՞րբ պետք է իմ տունը մտնեմ»։
Փաշինյանը պատասխանել է, որ շենքի հանձնման համար դեռ ընթացակարգեր կան և հավելել․ «Գոռալու-ճվալու կարիք չկա»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով