ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը թեպետ շաբաթներ առաջ ԱԺ տնտեսական հանձնաժողովում կենաց-մահու քննարկումներից հետո դրական եզրակացություն ստացավ, սակայն այն անհետացել է «ռադարներից» եւ ընդգրկված չէ ԱԺ հաջորդ նիստերին նախորդող մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի օրակարգում։ Խոսքը, հիշեցնենք, բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը եւ բացի այն հարկ ու տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով։ Մենք գրել էինք, որ չնայած Հայկ Սարգսյանը թիմակիցների հետ թեժ բանավեճից հետո հասավ նրան, որ նախագիծը հանձնաժողովում ընդունվեց, սակայն անցած շաբաթ մեկնարկած հերթական նիստերի օրակարգում չէր ընդգրկվել։
Պատգամավորը հայտնել էր, որ անցած չորեքշաբթի քննարկում է սպասվում` վարչապետի աշխատակազմից են խնդրել հավելյալ քննարկել նախագիծը։
Պատգամավորը հայտնել էր, որ անցած չորեքշաբթի քննարկում է սպասվում` վարչապետի աշխատակազմից են խնդրել հավելյալ քննարկել նախագիծը։
Leave a Reply