Պարոն Հակոբյա՞ն, կարո՞ղ է պարզվի` մեր սիրելի Գառնիկը ճիշտ էր (իմ մասով չէ), իսկ …

Պարոն Հակոբյա՞ն, կարո՞ղ է պարզվի` մեր սիրելի Գառնիկը ճիշտ էր (իմ մասով չէ), իսկ այ Դուք` սխալ, առնվազն բարոյապես` որպես Գառնիկի ընկեր… արդեն երևի նախկին ընկեր:
Իսկ կարո՞ղ է պարզվի նաև, որ ես, իրականում, փրկել եմ Ձեր, մեր ու ամբողջ ՊԵԿ-ի շատ սիրելի Գառնիկին Ձեզնից, հանուն վերևների ցուցաբերամ արջի ընկերությունից, և Ձեր ղեկավարած հիմնարկում ձևավորված փտած համակարգից ու անառողջ մթնոլորտից, իրար ոտքի տակ փորող, մի փոր հացի համար ամենքին և ամեն ինչ ուրացող, ամեն արժեք ոտնատակ տվող մարդկանցով մարդկանցից ու էսպես շարունակ: Գուցե ՊԵԿ-ին էլ Գառնիկի՞ց եմ փրկել, ո՞վ իմանա: Բայց Գառնիկի ու մյուսների գնալով այնպես չէ, թե ՊԵԿ-ում կոռուպցիան վերացել է: Նայեք Ձեր հիմնարկում սրբի դեմքով ման եկող հին ու նոր կադրերին` կհամոզվեք…
Էն, որ ես ճիշտ էի` Գառնիկը սխալ, դա էսօր բառացի հայտարարվել է, բայց արդյո՞ք միայն ինքն էր սխալ ու ես` ճիշտ: Իսկ կարո՞ղ է վերջում մի դիմում էլ Դուք գրեք` առնվազն բարոյական պատասխանատվությունից ելնելով, հը՞, պարոն Հակոբյան: Ի վերջո, Գառնիկին Դուք էիք նշանակել, նա Ձե´ր ընկերն էր` էն Ձեր բազմաթիվ ծանոթ-բարեկամների, զարմիկների և ընկերների կողքին, ոչ թե իմ:
Ինչևէ, ավելի մանրամասն` քիչ անց: Հիմա բան եմ լսում, դեռ կեսն եմ հասել, ու արդեն շատ հետաքրքիր է. լսեմ վերջացնեմ, բոլորդ կիմանաք:
#Հա_բայց_Էդոն_լավ_տղա_է
#Իր_նշանակած
#Կադրերն_են_վատը
#Իսկ_միայն_լավ_տղա_է
#Թե_նաև_լավ_ղեկավար
#Հիմա_նաև_լավ_ընկեր?
#Եվ_ում_է_պետք
#Զուտ_լավ_տղա_լինելը
#Գործի_մեջ
#Կամ_ինչ_ասել_է
#Լավ_տղա
#Փողոցում_տանը
#Թե_աշխատավայրում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով