🌧️ «Կըռնանք, չէ՞»․ «Հայաստան» դաշինքը Գյումրիում հանրահավաք անցկացրեց
«Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը Շիրակում ավարտեց Գյումրիի Թատերական հրապարակում։ Չնայած անձրևին ու ցրտին՝ հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել։
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ հունիսի 7-ին ժողովուրդը «փրկիչ» չի ընտրում, այլ թիմ, որը պետք է Հայաստանը դուրս բերի այս վիճակից։ Աննա Գրիգորյանն էլ քննադատեց Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ հայտարարելով, որ «մեզ իրական բանակցող է պետք՝ պինդ նյարդերով»։
Արթուր Խաչատրյանը խոսեց գյուղատնտեսության ու արդյունաբերության խնդիրների մասին՝ նշելով․ «Վարչապետ էլ չունենք, հերն անիծեմ»։
aravot.am | @aravot

Թողնել պատասխան