«Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ». Մարգարյան Գառնի…

«Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ». Մարգարյան Գառնիկը ճիշտ էր, մենք սխալվեցի՞նք, թե՞ ես ու Գառնիկը ճիշտ էինք, ՊԵԿ նախագահը` սխալ
Կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ մեր հրապարակումներից հետո ՊԵԿ ՆԱՎ-ի պետի պաշտոնից ազատված Գառնիկ Մարգարյանն այսօր դատարանում հայտարարել է, որ հետ է վերցնում Makaryan News-ի դեմ իր հայցը, որով ինքը 2 մլն 300 հազար դրամ էր պահանջում՝ որպես պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում։
Սա ուշագրավ որոշում է, քանզի Գառնիկ Մարգարյանը դատարանում բավականին երկար ելույթ է ունեցել և ուշագրավ հայտարարություններ արել՝ անթաքույց դժգոհություն հայտնելով իրեն այդ պաշտոնին նշանակած, հետո մեր հրապարակումների պատճառով իրեն այդ պաշտոնից ազատած իր՝ արդեն երբեմնի ընկեր Էդուարդ Հակոբյանից, որին նա դատարանում անունով էր հիշատակում՝ Էդուարդը։
Երկար-բարակ չներկայացնելու համար Մարգարյանի ճառը, թե ինչպես է ինքը, ըստ իր հավաստիացումների, պայքարել կոռուպցիայի դեմ, կարճ նշենք, որ նա փաստացի հասկացրել է, որ Էդուարդ Հակոբյանն իրեն քցել կամ դավաճանել է՝ իմ հրապարակումների հետևանքով քավության նոխազ դարձնելով հենց իրեն ու վերջում չպաշտպանելով իրեն, չնայած, որ մենք քանիցս կասկածներ էինք հայտնում, որ հենց ՊԵԿ նախագահն է պահում իր ընկեր, հիմա արդեն՝ նախկին ընկեր Գառնիկ Մարգարյանին, որ վերջինս չդատվի։
Գառնիկ Մարգարյանի հայտարարությունը` հոդվածում 👇
https://makaryannews.am/10690.html
Կոռուպցիոն սկանդա՞լ են փորձում ծածկադմփոց անել. ու՞մ «դաբռոյով» են մաքսանենգ ճանապարհով 400 հատ iPhone ներմուծել Հայաստան MakaryanNews-ի տեղեկություններով` մի քանի օր առաջ Դուբայից մաքսանենգ ճանապարհով հեռախոսների հերթական խմբաքանակն են ներկրել Հայաստան:…

«Եթե ընկերներս ինձ դավաճանեցին, Վահեից ես որևէ ակնկալիք չունեմ». Մարգարյան Գառնիկը ճիշտ էր, մենք սխալվեցի՞նք, թե՞ ես ու Գառնիկը…

Կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ մեր հրապարակումներից հետո ՊԵԿ ՆԱՎ-ի պետի պաշտոնից ազատված Գառնիկ Մարգարյանն այսօր դատարանում հայտարարել է, որ հետ է վերցնում Makaryan News-ի դեմ իր հայցը, որով ինքը 2…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով