Մայր Աթոռը զգուշացնում է հայ ազգին՝չքվեարկել Փաշինյանի օգտին«ԵԽԽՎ-ից ակնկալում ե…

Մայր Աթոռը զգուշացնում է հայ ազգին՝չքվեարկել Փաշինյանի օգտին
«ԵԽԽՎ-ից ակնկալում ենք հստակ գնահատականներ Հայոց Եկեղեցու դեմ իշխանությունների սանձազերծած արշավի առնչությամբ»։ Հայտարարել է Գերագույն հոգևոր խորհուրդը։

Մայր Աթոռը զգուշացնում է հայ ազգին՝չքվեարկել Փաշինյանի օգտին։ ՔՊ-ականներն ու նրանց թիմակիցները սև փիառ են իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝տարիներ շարունակ ցեխ են շպրտել կաթողիկոսի կողմ՝նրան են վերագրել տարբեր մեղքեր, որոնք իրականությունից հեռու են։

Փաշինյանը սարսափում է կորցնել իշխանությունը՝նա բանտերն է նետել հայ հոգևորականներին՝հասկանալով, որ Մայր Աթոռը կարողանում է փողոց գեներացնել և շարունակում է հանդիսանալ հայ ժողովրդի մոտ ամենամեծ հարգանքը վայելող ինստիտուտը՝դրա մասին են վկայում նաև սոցհարցումները։
Մայր Աթոռը գիտակցում է, որ փաշինյանական թրքամետ կլանը Հայաստանը տանում է դեպի թրքացում՝վերջնական կործանում, ինչպես ՔՊ-ն կործանեց Արցախն ու այսօր հակաարցախյան տրամադրություններ է գեներացնում ՀՀ քաղաքացիների շրջանում։

Մայր Աթոռն ահազանգում է՝հայ ժողովուրդ, արթնացիր, հունիսյան ընտրությունները նոր Սարդարապատ են՝Ադրբեջանի դեսպան ՔՊ-ականները չպետք է հաղթեն ու Հայաստանը վերածեն թուրքական վիլայեթի։

«Գերագույն հոգևոր խորհուրդը խորապես մտահոգված է ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում քարոզչական անընդունելի միջոցների, այդ թվում՝ բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի կիրառման առնչությամբ։ Տեղ գտնող թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ և անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում և առավել բևեռացնում են մեր հասարակությանը՝ ժողովրդի մեջ առաջ բերելով ընդվզում, հիասթափություն և նոր լարվածություն, նաև լրջագույն սպառնալիքներ ստեղծելով հայոց պետականության համար։
Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը, ինչպես և Հայոց Եկեղեցին քաղաքական գործընթացների մեջ արհեստականորեն ներքաշելու փորձերը»,-նշված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
Հայ ժողովուրդը պետք է հետևի Մայր Աթոռի հորդորին՝հայոց եկեղեցին կարող է դառնալ այն համախմբող ինստիտուտը, որը կկարողանա հարթել ընդդիմության շրջանում առկա պառակտումն ու ներքին հակասությունները՝հանուն հայոց պետականության փրկության պետք է ձևավորվի միասնական հակափաշինյանական ճակատ։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով