«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքականությունը ու հատկապես պետական կառավարման և բարձր …

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքականությունը ու հատկապես պետական կառավարման և բարձր մակարդակի դիվանագիտության ոլորտը առաջին հերթին ոչ միայն գաղափարների, ծրագրերի կամ հայտարարությունների պայքար է, այլև հոգեբանական դիմակայության, ինքնատիրապետման, սառնասրտության և ներքին հավասարակշռության երկարատև փորձություն։ Պետության ղեկավարի կամ ազդեցիկ քաղաքական գործչի համար ինքնատիրապետումը պարզապես անձնական որակ չէ, այլ ռազմավարական ռեսուրս, իշխանության իրական գործիք և երբեմն նույնիսկ ազգային անվտանգության բաղադրիչ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով