ՌԴ-ն Փաշինյանին տվեց վերջին շանսը՝կամ ԵԱՏՄ կամ ԵՄ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ դառնալ Եվրոպական միության անդամ և պահպանել մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
ՌԴ-ն Փաշինյանին տվեց վերջին շանսը՝կամ ԵԱՏՄ կամ ԵՄ։ Մոսկվան արդեն բացահայտ կերպով ցույց է տալիս, որ դժգոհ է ՔՊ-ի վարած արևմտամետ, դե-ֆակտո թրքամետ արտաքին քաղաքականությունից։ Մոսկվան զգուշացնում է փաշինյանական թիմին՝ՀՀ-ն չվերածել հակառուսական պլացդարմի կամ Արևմուտքի գեոպոլիտիկ գործիքի ընդդեմ ՌԴ-ի՝դա ունենալու է տնտեսական և անվտանգային լուրջ հետևանքներ ՀՀ քաղաքացիների համար՝ում շահերի վրա Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց թքած ունեն։
Փաշինյանն ապացուցել է, որ շարժվում է միայն սեփական աթոռը հունիսին ամեն կերպ պահելու տրամաբանությամբ՝հայոց պետականության ու ՀՀ-ի ապագայի մասին նա երբեք չի մտածել։
Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր և բենզին՝ շուկայականից երեք անգամ ցածր գներով։ Նա նշել է նաև, որ հայկական գյուղմթերքի արտահանման մինչև 98%-ը և թունդ ալկոհոլի արտահանման 78%-ը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Մոսկվան ցույց է տալիս, թե ինչ կախվածություն ունի հայկական փոքր ու աղքատ տնտեսությունը ՌԴ-ից և ինչ սոցիալ-տնտեսական աղետ է սպասվում ՀՀ-ին, եթե Փաշինյանն՝Արևմուտքի հրահանգով որոշում կայացնի դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀՀ-ն վերածի հարավկովկասյան Ուկրաինայի՝հակառուսական և հակաիրանական պլացդարմի՝Արևմուտքի պրոքսի ուժի ընդդեմ Մոսկվայի։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարն առանձնահատուկ կերպով անդրադարձել է աշխատանքային միգրացիայի թեմային։ Նա հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում աշխատում են առանց քվոտաների, արտոնագրերի և աշխատանքի թույլտվությունների, իսկ 2025 թվականին հայրենիք են փոխանցել գրեթե 3,9 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նա հավելել է,որ այդ գումարը կազմում է հայկական տնտեսության զգալի մասը։
ՌԴ-ն չի ցանկանում վնասել հայ-ռուսական դարավոր բարեկամությանն ու տնտեսական կապերին, սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն ամիսներ շարունակ անտեսում են Մոսկվայից եկող մեսիջները՝չխզել հայ-ռուսական կապերն ու չգնալ դեպի ԵՄ։
Փաշինյանը խոստումներ է տվել Արևմուտքին՝հունիսյան ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի պարագայում ՀՀ-ն դուրս բերել ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսասկան նախագծերից։
Մոսկվան արդեն անցել է լուրջ քայլերի՝ՀՀ իշխանություններին հասկացնելու, որ ՀՀ-ն միաժամանակ չի կարող նստել և ռուսական, և եվրոպական աթոռների վրա։
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտադրված և առաքված ծաղկային արտադրանքի ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը։
Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

Թողնել պատասխան