Աչքովս ընկավ մի դաշնակցական գործչի հարցազրույց, որտեղ նա խոսում է այն մասին, որ…

🟨 Աչքովս ընկավ մի դաշնակցական գործչի հարցազրույց, որտեղ նա խոսում է այն մասին, որ ես ընդամենը 3 օր ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել եմ Ստեփանակերտի նկուղներում և չեմ իրականացրել իմ գործառույթները որպես երկրի փոխվարչապետ։
▫️Նախ երեք օր չեմ եղել, գրեթե ամբողջ ընթացքում եմ այնտեղ եղել, նկուղներում չեմ եղել, եղել եմ մարտի դաշտի տարբեր հատվածներում, և այն բոլոր գործառույթները, որոնք պետք է իրականացնեի որպես փոխվարչապետ, իրականացրել եմ։
▫️Բայց անկեղծ ասած՝ ինձ թվում է ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է, թե ո՞ւր էր դաշնակցական վերնախավը, որովհետև վստահաբար Ղարաբաղում չէր, և արդյո՞ք դաշնակցական վերնախավն արդեն Երևանում պլանավորում էր հետպատերազմյան հեղաշրջման պլանը, նոյեմբերի 9-ի շենքերի գրավումները, պաշտոնյաների սպանությունները։
Տիգրան Ավինյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով