💥 ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի պաշտոնամուտի արարողությունն աչքի է ընկնելու որոշակի աննախադեպությամբ, մասնավորապես այն առումով, որ առաջին անգամ մասնակցության հրավեր են ստացել օտարերկրյա պետությունների առաջնորդներ եւ այլ քաղաքական գործիչներ:
Նախկինում, օտարերկրյա մասնակցությունը սահմանափակվել է դեսպանների մակարդակով:
Այդ դետալից զատ, ինքնին շատ ուշագրավ է Տրամպի հյուրերի ցանկն ու արժեքային-գաղափարական ուղղվածությունը: Կարող ենք ասել, որ Տրամպը իր պաշտոնամուտի արարողությանը Վաշինգտոն է հրավիրել «աջ-պահպանողական ուժերի աշխարհի հավաքական», որը պատրաստվում է գլխավորել:
Մասնավորապես, Եվրոպայի պետությունների գործող ղեկավարներից Տրամպը հրավիրել է Հունգարիայի վարչապետ Օրբանին եւ Իտալիայի վարչապետ Մելոնիին: Տրամպը հրավիրել է նաեւ Եվրոպայում աջ-պահպանողական գաղափարախոսության կրող ուժերի առաջնորդների:
Ըստ, միջազգային մամուլի տեղեկության, Տրամպի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել 2022 թվականին Ֆրանսիայի նախագահի թեկնածու, խիստ աջ գաղափարների, հակամիգրանտական հայացքների տեր թեկնածու Էրիկ Զեմմուրը: Մամուլում տեղեկություն կա, որ պաշտոնամուտին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարի Լե Պենի ազգականուհին՝ Մարիոն Մարիշալ լե Պենը, որը Ֆրանսիայի պառլամենտի անդամ է:
Գերմանիայից հրավեր է ստացել Այլընտրանք գերմանիայի համար աջ-պահպանողական կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը, սակայն ըստ ամենայնի Բունդեստագի ընտրարշավով պայմանավորված, նրա փոխարեն կմեկնի կուսակցության համանախագահ Տոնի Խրուպալլան:
Տրամպը իր պաշտոնամուտին մասնակցելու հրավեր է հղել Նայջել Ֆարեջին, որը «Միացյալ թագավորության ռեֆորմացիա» բրիտանական կուսակցության հիմնադիրն ու նախագահն է, աջ գաղափարախոսության ուժի առաջնորդ, եվրասկեպտիկ: Ավելին, նրա կուսակցությունը, որ հիմնադրվել է 2018-ին, կոչվել է «Բրեքզիթի կուսակցություն», եւ վերանվանվել է 2021 թվականին:
Հրավեր է ստացել Լեհաստանի նախկին վարչապետ, նախկին կառավարող պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Մատեուշ Մարովեցկին:
Հրավիրվել են աջեր Բելգիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից:
Այս հանգամանքը ակնառու ձեւով հուշում է, որ Տրամպը Եվրոպայի հետ իր հարաբերությունը կառուցելու է աջ-պահպանողական թեւի շեշտադրումով:
Այդ համատեքստում էլ հիշատակեմ նախօրեին Իլոն Մասկի՝ Տրամպի առանցքային թիմակիցներից մեկի գրառումը. «Դարձնենք Եվրոպան կրկին մեծ», կամ անգլերեն հապավումով՝ MEGA:
Սա Տրամպի նախընտրական՝ «դարձնենք Ամերիկան կրկին մեծ» կարգախոսի այսպես ասած եվրոպական հասեցագրումն է, ինչը անշուշտ կանխորոշում է ամերիկա-եվրոպական փոխհարաբերության, ու ներեվրոպական գործընթացների թերեւս հիմնարար վերափոխումներ:
Ի դեպ, դա մի հարց է, որը պետք է լինի թերեւս նաեւ Հայաստանի աչալուրջ ուշադրության կենտրոնում:🇺🇸🇪🇺🇦🇲
Հեղինակ. քաղաքագետ Հակոբ Բադալյան

Նախկինում, օտարերկրյա…