«Եթե հունիսի 7-ին այս իշխանությունները մնան, Սյունիք չենք ունենալու»․ Արթուր Սա…

⚖️ «Եթե հունիսի 7-ին այս իշխանությունները մնան, Սյունիք չենք ունենալու»․ Արթուր Սարգսյան
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատարանում քննարկվել է Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման հարցը։ Դատախազությունը պահանջել է խափանման միջոցը ևս 3 ամսով երկարացնել, իսկ պաշտպանական կողմը պնդել է, որ պատգամավորի թեկնածուի նկատմամբ սահմանափակումները խոչընդոտում են նախընտրական քարոզարշավին։
Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ գործը քաղաքական հետապնդում է, իսկ դատարանում արդարադատություն չկա․ «Հունիսի 7-ին արժանապատվությունը հաղթելու է»։ Նա նաև զգուշացրել է, որ «եթե իշխանությունները մնան, Սյունիք չենք ունենալու»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով