Վիլնյուսի շրջանային դատարանը Լիտվայի բանակի նախկին գլխավոր հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսին մեղավոր է ճանաչել խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման մեջ։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ Ռուպշիսը բանակի միջոցների հաշվին ատամնային երկու իմպլանտ է դրել։ Սակայն դատարանը պարզել է, որ նա իր ատամները կորցրել է ոչ թե ծառայության ժամանակ ստացած տրավմայի արդյունքում, այլ խրոնիկ հիվանդության պատճառով, ուստի իմպլանտները չէին կարող դրվել բանակի միջոցների հաշվին։
Լիտվայի բանակի նախկին գլխավոր հրամանատարի նկատմամբ դատարանը որոշել է նշանակել 20.000 եվրոյի չափով տուգանք, թեև բանակի միջոցներից ատամների վրա նա ծախսել է 4.000 եվրո։ Առաջարկվել է նաև նրան արգելել 5 տարի պաշտոն զբաղեցնել։
Հ.Գ. Սա է Եվրոպան, սենց են բանակ և երկիր պահում, իսկ մեր բանակի հաշվին երևի 32 ատամ էլ դրած կլինեն, էլ մնացածը չասեմ։ Նույնը հիմա։

Թողնել պատասխան