Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգ…

Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգի» կապակցությամբ։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհակալություն ևս մեկ սերունդ կրթելու, ձևավորելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու ձեր անգնահատելի առաքելության համար։
Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։
Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։
Եվ առաջիկա ընտրությունները դրա հնարավորությունն են։
Գնացե՛ք ընտրության, եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պետական բուհերում կրթությունն անվճար է, որտեղ պետությունը մինչև ձեր աշխատելը հոգում է նաև մասնավոր բուհերում կրթության ու կեցության ծախսերը, որտեղ դուք և ձեր ապագա երեխաները կունենաք որակյալ կրթական ու առողջապահական համակարգ։
Գնացե՛ք այս ընտրություններում ձեր փնտրած արդարության հետևից։
Քվեաթերթիկ 6
Արման Թաթոյան
«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով