Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկ…

❗️Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար համաձայնություն ստանալու միջնորդություն չի ստացել։ Factor.am–ին այս մասին հայտնում են հանձնաժողովից։
📌Նշենք, որ պատգամավորի թեկնածուն նախընտրական շրջանում ունի անձեռնմխելիություն։ ԿԸՀ-ի համաձայնությունը չի պահանջվում, եթե թեկնածուն բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
⚡️Բացի այդ, առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահները խուզարկում են հարուցված պետական դավաճանության գործի շրջանակում, Թևանյանը նույնպես ներկա էր գործողություններին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով