Ո՞վ էր Սամվել Կարապետյանի հետ հեռավար զրույցում Փաշինյանի կառավարությանը գովող քաղաքացին
Մի քանի օր առաջ լրատվամիջոցներից մեկը հարցում էր անում Երևանի կենտրոնում` քաղաքացիներից հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի են Սամվել Կարապետյանի մասին: Լրագրողը նաև հարցնում էր, թե կցանկանայի՞ն այդ պահին խոսել Սամվել Կարապետյանի հետ և իրենց հարցերն ուղիղ իրեն ուղղել: Եվ ովքեր ցանկանում էին, տեսակապով զրուցում էին Սամվել Կարապետյանի հետ:
Քաղաքացիներից մեկը` նկարում պատկերված տղամարդը, Կարապետյանի հետ զրույցում սկսում է թվարկել այս իշխանության արած աշխատանքներն ու գովել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Եվ այս դրվագը իշխանական քարոզիչները կտրել ու տարածում են, թե` անհարմար բան ստացվեց:
Պարզվում է` Սամվել Կարապետյանի հետ զրույցում օրվա իշխանություններին գովաբանող տղամարդը պատահական մարդ չէ:
MakaryanNews-ը պարզեց, որ նա Վեդու համայնքապետ, կոկորդիլոսագետ անունը ստացած Գարիկ Սարգսյանի խորհրդական Մեխակ Խոստեղյանն է: Այնպես որ, միանգամայն հասկանալի է, թե ինչու էր նա այդպես գովաբանում իշխանություններին` թեպետ շատ հարգալից էր խոսում Սամվել Կարապետյանի հետ ու նրան համարում հաջողակ գործարար:

Թողնել պատասխան