«Իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել»․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախա…

🗣️ «Իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել»․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ հրապարակումներին՝ նշելով, որ ինքը միայն հրապարակել է համացանցում առկա փաստաթուղթը, իսկ հարցի առնչությամբ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել։
Սիմոնյանը նաև արձագանքել է լրագրողների հարցադրումներին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում ներողություն խնդրել իր գործողությունների համար և հավելել է. «Ես իմ զվարճանքների համար ներողություն չեմ խնդրում։ Խնդրում եմ՝ իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով