«Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման այն սահմանափակումները, որոնք կիրառվեցին վերջին օրերին, ուղիղ հարված են հասցնելու մեր տնտեսությանը։ Կառավարության յուրահատկությունը հետևյալի մեջ է` եթե անում սխալներ, կարող է հրաժարական տալ, սակայն այդ սխալների թթուն ժողովուրդն է խմում։ Այս` գործող կառավարությունը մահաբեր է»,- այսօր Արմավիրի մարզի Դալրաիկ գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռորբերտ Քոչարյանը։
Թողնել պատասխան