«Կալուգացին ու կախիչը»․ Արսեն Թորոսյանը՝ 2024-ին տեղի ունեցած միջադեպի մասինԱՍՀ …

«Կալուգացին ու կախիչը»․ Արսեն Թորոսյանը՝ 2024-ին տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել և անդրադարձել Նիկոլ Փաշինյանի՝ կախիչի հետ կապված միջադեպին, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 3-ին՝ մարզային այցերից մեկի ժամանակ։ Վարչապետն այցելել էր վերանորոգված դպրոցներից մեկը, փորձել էր ստուգել շինարարության, գնված ապրանքների որակը, ինչի ընթացքում պոկել էր հագուստի կախիչը։
«Գիտե՞ք ինչ է բացահայտվել, որ այդ դպրոցի՝ Վանաձորի թիվ 23 դպրոցի մարզադահլիճի շինարարը T-Construction կազմակերպությունն է, որի սեփականատերը նույն ինքը՝ կալուգացի օլիգարխը կամ «ամենաուժեղ թույլիկն»»,-պատմել է Թորոսյանը։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանն էր անդրադարձել դպրոցում տեղի ունեցած միջադեպին․ «Մի հատ գնաց հիստերիկություն արեց, դուշը քաշեց կամ այն ի՞նչ էր՝ քաշեց, պոկեց, հաջորդ օրը այդ դպրոցի արժեքը երկու անգամ բարձրացավ, ու բոլոր տենդերները կարող եք նայել՝ կամ կրում են ՔՊ-ականները, կամ ՔՊ-ականների համախոհները»։

https://cdn4.telesco.pe/file/0ae6b53872.mp4?token=ac917255cknLrfVirDa5eelg-IE6oPdPRd4BS4QOEj7at_8p63ggvVfmonToDUk6UPOqfaxlKXhpJ7y—4UxsEXljMwhI-z7_m85ZBYNey0TDcJmf_r6YyMKjBFItq87vzR0xKQb_ZgKhZ7adpGk0ED0hXdQyGTzjfCvB_Xc5TbACl5XQ9NbwSmzCmSxrTZo_eGOXt1OoNENiUcMA0Zt-Lmg-mUxyp5UrT4MQ1BJ93y86Gz3H25B5l3uUtq-so9nkZv4ZAFcyTqntS81qxawKrf4BVK7-u96BzmBZZwpE6DMycwVOnCLJPhkSYuQZvf7ZzwDqvivOYdBqBxiNFIdhA

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով