System of a Down-ի երևանյան համերգը հետաձգվել է.
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց, ըստ որի աշխարհահռչակ «System of a Down (SOAD)» խումբն այս տարվա ամռանը համերգով հանդես է գալու Երևանում, խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր պաշտոնական ինստագրամյան էջում գրել է, որ խումբն իրոք ծրագրել էր համերգով հանդես գալ Հայաստանում, սակայն ծրագրերը փոխվել են.
«Այս հարցում կարծես թե որոշակի շփոթմունք կա։ Մենք նախատեսում էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ, սակայն որոշեցինք հետաձգել այն՝ լոգիստիկ և ժամանակային խնդիրների պատճառով։ Մենք կհայտարարենք համերգի մասին, հենց որ այն վերանշանակվի»,- գրել է երաժիշտը։
Այսպիսով, թեև խմբի երևանյան համերգն այս ամառ տեղի չի ունենա, այն վերջնականապես չեղարկված չէ, և նոր ժամկետների մասին կհայտարարվի լրացուցիչ։

Թողնել պատասխան