🔷Սա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է, գրել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը
📌«Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,-գրել է նա։
🔷Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է ՀՀ-ից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին, գրել է Փաշինյանը
Թողնել պատասխան