«Բոլորին դեմ եմ»-ը Գյումրիում քաղաքական ուժերի «պորտը տեղը դնելու» ինտերակտիվ ակցիա է իրականացրել։
Նորաստեղծ կուսակցությունը մինչև այդ նաև ցեխ էր շպրտել, ջուր ծեծել, մուկ տշել, բոչկա գլորել՝ բառի բուն իմաստով՝ քննադատելով առաջադրված մյուս ուժերին: Ի տարբերություն նրանց, խոստանում են ընտրվելու դեպքում 100 օրով կառավարություն ստեղծել, այնուհետև չեղարկել կայուն մեծամասնությունը և իջեցնել ընտրական շեմը, որ 1% ստացողներն անգամ խորհրդարան մտնեն։ Իշխանության 100 օրից հետո խոստանում են ինքնալուծարվել և արտահերթ ընտրություն կազմակերպել՝ նոր կանոններով։
Նրանց վարչապետի թեկնածուն կին է՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Թողնել պատասխան