«Խաղաղությունը պայմանավորվածություն չէ, պետք է լինի ստորագրված փաստաթուղթ»․ Գագ…

🚨 «Խաղաղությունը պայմանավորվածություն չէ, պետք է լինի ստորագրված փաստաթուղթ»․ Գագիկ Ծառուկյան
«Առաջարկ Հայաստանին» թիմի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իրական խաղաղությունը հնարավոր է միայն հստակ և ստորագրված համաձայնագրի առկայության դեպքում, իսկ հասարակությունն այսօր սպասում է ոչ թե փոխադարձ մեղադրանքների, այլ խնդիրների լուծումների։
Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրել է իր ծրագրերը՝ առաջարկելով անվճար առողջապահություն և կրթություն, կենսաթոշակների բարձրացում, մինչև 3 մլն դրամ վարկերի համաներում և գյուղատնտեսության պետական աջակցության ընդլայնում։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով