«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը ներկայացրեց իր նախըն…

🗳️ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը
Հմայակ Հովհաննիսյանն ու կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանը ներկայացրել են «9 քայլ երկիրը Երկիր դարձնելու ուղղությամբ» ծրագիրը։ Սարգսյանի խոսքով՝ հաղթանակի դեպքում նախատեսվում է զրոյացնել գույքահարկը, ներդնել անվճար քաղաքային տրանսպորտ և Հայ Առաքելական եկեղեցուն տրամադրել դիվանագիտական կարգավիճակ։
Կուսակցության ներկայացուցիչները նաև քննադատել են գործող իշխանություններին և հիմնական ընդդիմադիր ուժերին՝ ընտրողներին կոչ անելով աջակցել «երրորդ ուժին»՝ որպես քաղաքական այլընտրանք։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով