Արարատ Միրզոյանը աչքիս լույսը չի` շատ մեղմ ասած, բայց հանուն արդարության պետք է ասել, որ Գյումրիում «ծնգլ արիք» արտահայտությունը նա գերիների մասով չէր արել, այլ լրագրողների կողմից անդադար իրեն ուղղվող հարցերի: Ու էստեղ Նարեկի հարցին ի պատասխան` նա դա մանրամասն պարզաբանում է: Պարզապես գերիների թեման հարմար թեմա էր շահարկելու, դրա համար էսպես տարածվեց)
Իսկ այն, որ լրագրողների հարցերը իր իսկ կողմից «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանի ԱԳ նախարարին ծնգլ են անում, դրանից պետք չէ զարմանալ, իմ տպավորությամբ` նա լրագրողների հանդեպ թերևս ամենաշատ անթաքույց զզվանք, որոշ դեպքերում նույնիսկ ատելություն տածող պաշտոնյան է այս կառավարությունում, որը չի խորշում լրագրողներին իրեն դուր չեկած ամեն բառի ու նախադասության համար դատի տալ և նրանցից միլիոնավոր դրամների փոխհատուցում պահանջել: Այդպես վարվել է նաև ինձ հետ` լրագրողների հանդեպ իր պահվածքի վերաբերյալ իմ գրած մի «ստից» հոդվածի համար դիմելով դատարան և ինձնից պահանջելով 4 մլն դրամից ավելի փոխհատուցում: Այո, 4 մլն դրամից ավելի, որ ավտոս էլ ծախեմ` տակից դուրս չգամ 😳 Լավ էր` դատարանը խելամիտ գտնվեց ու չբավարարեց Միրզոյանի պահանջները: 😊
Չի բացառվում` էս գրածիս մեջ էլ ինչ-որ բաներ գտնի ու դատի տա, բայց դա կապ չունի` նրա «ծնգլ արիտը» գերիներին չէր վերաբերում:
Էնպես որ, քիչ «ծնգլ արեք» էդ տղուն, չե՞ք տեսնում` չի սիրում 😀

Թողնել պատասխան