Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման, դպրոցներից, մանկապարտեզներից և զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես, 300 000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը: Առավել ևս հիմա կալուգացի օլիգարխը թող պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ ՀՀ-ից:
Նա պետք է գտնվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում որպես լրտես, որպես հոսանքի փող գողացող»,- ասել է վարչապետը:

Թողնել պատասխան