Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հրավիրել է մեր ներկայացուցիչ…

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հրավիրել է մեր ներկայացուցիչին, միասին ուսումնասիրել են իրենց բռենդավորման վրա աշխատած անձի համակարգիչը, որի արդյունքում պարզ է դարձել, որ բռենդավորումը չի կատարվել է ոչ ռուսաստանյան, ոչ էլ ապօրինի այլ ֆինանսավորմամբ։
Ողջունում եմ «Նոր ՈւԺ»–ի այս համագործակցային մոտեցումը և հստակ ամրագրում, որ այս կուսակցության մասով, այս թեմայի շրջանակներում առաջ քաշած հարցերը պատասխանված են, այլ հարցեր չկան։
Սա ի տարբերություն «Միասնության թևերի», որոնց ֆինանսավորման մասով հարցերի (արտահոսքերի) պատասխանները դեռ չկան։
Ավելին, մեր ներկայացուցիչները ԿԸՀ–ում ուսումասիրել են «Միասնության թևերի» ծախսերն ու դրանց հիմքում ընկած փաստաթղթերը և հարցերը միմիայն շատացել են։ Օրինակ, ինչու՞ իրենց փաստացի գործող 30+ շտաբերից միմիայն 5-ի պայմանագիրն է ներկայացվել ԿԸՀ։
Arman Tatoyan Davit Ananyan և Shahen Harutyunyan, մուտքերի ու ծախսերի մասին հարցերին պատասխանելո՞ւ եք։ Մենք ամսեկան մինիմում մի 100 միլիոն դրամի ծախս ենք տեսնում (օրինակ, ապրիլ ամսին), կասե՞ք, թե որտեղից։ Կասե՞ք, թե ինչու ձեր շտաբերի վարձակալությունը պատշաճ պետական գրանցում չունի։
Դանիել Իոաննիսյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով