ՌԴ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, հնար…

⚡️ՌԴ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, հնարավոր է, չի կարողանում լիարժեք իրականացնել այն գործառույթները, որոնք 2019-ին գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո փոխանցվել են իրեն։
Գերատեսչությունում նշել են, որ վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի ֆիտոսանիտարական պահանջներին։
Ռոսսելխոզնադզորի գնահատմամբ՝ դա կարող է վկայել այն մասին, որ նախարարությունը չի հաղթահարում գյուղատնտեսական քաղաքականության, անասնաբուժության, բուսաբուծության և հարակից ոլորտների կառավարման լիազորությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով