Շենգավիթի համայնքային ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդի…

Շենգավիթի համայնքային ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին
Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։
Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։
Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Տեսանյութը՝ ոստիկանությունից

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *