«Սա մարտական դիրք չէ, խնդիրն ինչն է, որ չեն թողնում»․ ԼՀԿ-ն Կիրանցի պատի մոտ«Լո…

📍 «Սա մարտական դիրք չէ, խնդիրն ինչն է, որ չեն թողնում»․ ԼՀԿ-ն Կիրանցի պատի մոտ
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կիրանցի սահմանային հատվածում հայտարարել է, որ իրենց թույլ չեն տվել տեսանկարահանում իրականացնել՝ անվտանգության պատճառաբանությամբ։
Կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ տվյալ հատվածում մարտական հերթապահություն չի իրականացվում, և այն արդեն ներկայացվում է որպես «խաղաղության սիմվոլ», ուստի նկարահանումների արգելքը իրենց համար անհասկանալի է։
Նրանց խոսքով՝ եթե տարածքը իսկապես բաց և ցուցադրելի է, ապա նկարահանումների սահմանափակումը միայն ավելացնում է հարցերը գործընթացի թափանցիկության վերաբերյալ։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով