Արժե վիքենդին գնալ Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Մարտիրոս Սարյան․ Վարպ…

💁🏼‍♀️
🔸🔸🔸🔸🔸🔸🔸

🔁💬Արժե վիքենդին գնալ 🎨Հայաստանի ազգային գրադարանում բացվել է «Մարտիրոս Սարյան․ Վարպետի հիշատակին» խորագրով բացառիկ ցուցահանդեսը: Այն այցելուներին հնարավորություն է տալիս Վարպետի արվեստին նայել բոլորովին նոր, հաճախ հանրությունից թաքնված անկյունից՝ գրքային պատկերազարդումների և արխիվային ազդագրերի միջոցով:
Ցուցահանդեսի հիմքում Ազգային գրադարանի ֆոնդերում պահպանվող սարյանական հավաքածուն է՝ Վարպետին նվիրված գրքեր, ալբոմներ, հետազոտություններ և բացիկներ: Առանձնահատուկ տեղ են գրավում Սարյանի նկարազարդումներով հայերեն և օտար լեզուներով հրատարակությունները։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն իր հերթին Ազգային գրադարանին է նվիրել Վարպետի տարբեր տարիների ցուցահանդեսների բացառիկ ազդագրեր, պաստառներ, բացիկներ և տուն-թանգարանի մի շարք նոր հրատարակություններ:

Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով