Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծությ…

🤡 Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին, մի սանդղակ է տարածում, որտեղ իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունն ունի 65% ձայն։
Սենց կեղծիք Եվրոպայում տեսած չկան, սա ուղղակի տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է։
Իսկ գիտե՞ք՝ կեղծիքը որն է. այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել կամ ասել է, որ դեռ որոշում չունի:
Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ կարգի զզվելի կեղծիք է. 1551 մարդուց միայն 494-ն են նշել, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին։
Ու սա տարբեր արևմտյան լրատվամիջոցներով են տարածում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել…
Սիրելի ՀՀ քաղաքացի, անպայման գնա ընտրության հունիսի 7-ին, թույլ մի՛ տուր, որ տարբեր ուժային կենտրոններ մեր փոխարեն որոշում կայացնեն:
Քո գնալով, քո որոշումը կայացնելով՝ ցույց տուր, որ Հայաստանի հետ կապված հարցերը լուծվելու են հենց ՀՀ-ում։
Վստահեցնում եմ՝ քո որոշման հետ բոլորն են հաշվի նստելու։
/Տաթև Հայրապետյան/
@arcaxinfo

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով