Երեկ երեկոյան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորներին…

Երեկ երեկոյան Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորներին շնորհակալագրերի հանձնման արարողությանն ունեցած ելույթի ընթացքում նշել եմ.
«Հարգելի՛ հյուրեր,
Սիրելի՛ կամավորներ,
Գրեթե մեկ ամիս առաջ Հայաստանն անցկացրեց անկախությունից ի վեր թերևս ամենամասշտաբային միջոցառումը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Հայաստան ժամանեցին 38 երկրների ղեկավարներ, 84 երկրների պատվիրակություններ, հինգ մայրցամաքները ներկայացնող 3500 հյուրեր, իսկ գագաթնաժողովի աշխատանքները լուսաբանվեցին 600 օտարերկրյա լրագրողների կողմից։
Ֆրանկոֆոնիայի պատմության ընթացքում առաջին անգամ անցկացվեց տնտեսական ֆորում, որը մասնակիցների միջև գործարար կապերի հաստատման հարթակ դարձավ: Եվ, արդյունքում, Երևանյան գագաթնաժողովը մեծ հաջողությամբ պսկավեց. դա միայն մենք չենք ասում, դա ասում է ամբողջ ֆրանկոֆոն աշխարհը։
Այս հաջողության մեջ նշանակալի ներդրումն եք ունեցել դուք, հարգելի՛ կամավորներ: Գագաթնաժողովի օրերին դուք օր ու գիշեր անմնացորդ աշխատել եք և ցուցաբերել պատրաստվածության և պատասխանատվության բարձր աստիճան: Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերը նաև ձեր շնորհիվ են ճանաչել մեր երկիրը:
Համոզված եմ, որ ձեր նման երիտասարդների նվիրումի և նպատակասլացության շնորհիվ մենք Հայաստանը կդարձնենք զարգացած և բարեկեցիկ երկիր» :

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով